24049 դիտում
20:31 13-01-2016
Ինչու էր ԱԱԾ-ն ժամանել Կենտրոնի դատարան. մարզչի օգնականն ու ֆուտբոլիստը կալանավորվեցին
Այսօր, հունվարի 13-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռուբեն Առուշանյանի և Հայկ Հունանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արշակ Վարդանյանը մոտ 3 ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհդակցական սենյակից վերադառնալուց բավարարեց ԱԱԾ-ի քննիչի միջնորդությունը և նշված անձինք վերցվեցին երկամսյա կալանքի:
Ռուբեն Առուշանյանը հանդիսանում է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնականը, իսկ Հայկ Հունանյանը` թիմի ֆուտբոլիստ (պաշտպան):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/12/74542/]Shamshyan.com[/url]-ը, 2015 թվականի նոյեմբերին «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:
Նմանատիպ նյութեր
9767 դիտում
14:43 17-04-2018
Բոլիվիայում ֆուտբոլիստը փոխարինվելուց հետո հարձակվել է մարզչի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7385 դիտում
15:59 10-02-2014
Բարձրաստիճան ոստիկանն ու նրա ենթական, ովքեր կասկածվում են խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, կալանավորվեցին
10036 դիտում
13:44 24-09-2014
74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարած ստահակները կալանավորվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1729 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը
1966 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
1465 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ