211652_close_icon
views-count27845 դիտում article-date 17:31 16-01-2016

Բերդի ոստիկանները հայտնաբերել են Վերին Կարմիր գյուղում ձախորդ գողերին, ովքեր գողոնը գնողին ասել էին, թե ապրանքը վաճառում են Նոր տարվա համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի Վերին Կարմիր գյուղի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Խոջոյանին և 18-ամյա Գևորգ Վիրաբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջիններս անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին, գիշերը ժամը 00:30-ի սահմաններում ապօրինի մուտք են գործել համագյուղացի, 50-ամյա Արա Դարբինյանի տուն և այնտեղից հաշփտակել Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի 5 անվադողերը, ձայնագրիչը, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ իրեր: Ոստիկանները պարզել են նաև, որ գողոնը նրանք վաճառել են իրենց համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 44-ամյա Վանիկ Վարդազարյանին՝ նրան ասելով, որ գումարն իրենցն է և Ամանորի սեղանները դատարկ չլինելու համար ստիպված վաճառում են իրենց ապրանքները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Արգամ Մայիլյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Դ. Խոջոյանն ու Գ. Վիրաբյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ են արձակվել՝ բնակության վայրից չհեռանալու պայմանով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր