211652_close_icon
views-count15704 դիտում article-date 17:31 18-01-2016

Լրագրող, մեկնաբան Գայանե Փայտյանը գրում է. «Իզուր է կաթնամթերքի շուկայում հայտնի «Մարիաննա»- ն իր վրա այդքան վստահ

Լրագրող, մեկնաբան Գայանե Փայտյանն այսօր Facebook-ի իր էջում գրել է, որ «Մարիաննա» կաթնաշոռի միջից առավոտյան պոլիէթիլենի շատ կոշտ ու բավական մեծ կտոր է հանել, որը պատահաբար կաթնաշոռի հետ ուտելու դեպքում մարդու կոկորդն ու կերակրափողը, լավագուն դեպքում, վնասվելու էին։ Մինչդեռ «Մարիաննա» ընկերությունը սոցիալական ցանցում հայտնված այս գրառումը համարում է կազմակերպված անհաջող հակագովազդ։ Ըստ ընկերության` այս տարբերակով փորձեր են արվում մոլորեցնել սպառողներին։ Բացի սա էլ, «Մարիաննա»-ի ղեկավարությունն ասում է, որ եթե նման գրառումները լինեն շարունակական, իրենք դրանց կտան իրավական լուծում՝ պաշտպանելով ընկերության բարի համբավն այսօրվա կաթնամթերքի շուկայում: Գայանե Փայտյանը հակադարձեց ընկերության այս հայտարարությանը՝ փաստելով, որ ապացույցն իր ձեռքում է։ «Այն, ինչ որ հանել եմ կաթնամթերքի միջից, իմ ձեռքում է, իրե՞նք են բողոքում, թե ես կարող եմ բողոքարկել։ Ես 15 օր առաջ էլ մազ եմ գտել, ես հանդուրժող եմ եղել։ Եթե դուք քոմենթները կարդաք, կտեսնեք, որ ընկերության արտադրանքների միջից ամեն մեկը մի բան գտել է, իրենք են ուզում բողոքարկե՞լ։ Դեռ հարց է, թե լաբորատոր ստուգումներից հետո էլ ինչեր կգտնեն ընկերության արտադրած կաթնամթերքում։ Եթե հարցը հասնի բողոքարկելուն, ովքեր որ տարբեր ժամանակերում ընկերության արտադրանքի միջից տարբեր բաներ են գտել, կբողոքարկեն, շատ իզուր է «Մարիաննա»-ն այդքան իր վրա վստահ»,- NewsBook-ի հետ զրույցում նշեց լրագրողը։ Գայանե Փայտյանն ուրբաթ օրը Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից գնել է 4 հատ կաթնաշոռ, որոնցից մեկի մեջ էլ գտել է պոլիէթիլենի կտորը։ Պիտանելիության ժամկետին նայել է` ժամկետի մեջ է եղել, կասկածներ էլ չեն ծնվել։ [img]/ups/images/0939745001453124916206159.jpg[/img]

Նմանատիպ նյութեր