211652_close_icon
views-count15635 դիտում article-date 11:08 27-10-2022

Մահացել է լրագրող Գայանե Փայտյանը

48 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, Հայկական երկրորդ հեռուստաալիքի երկարամյա աշխատակից  Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:

Որպես լրատվական մեկնաբան, Գայանե Փայտյանը 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։

Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։

SHAMSHYAN.com-ը իր ցավակցությունն է հայտնում սիրված հաղորդավարուհու ընտանիքին ու հարազատներին։ 

Նմանատիպ նյութեր