4094 դիտում
09:44 19-01-2016
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բուք է, փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Գավառ-Սևան, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ-Ալագյազ, Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի հատվածում, բուք է:
Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Կոտայքի և Շիրակի մարզերում:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:
Նմանատիպ նյութեր
2397 դիտում
20:16 30-03-2014
Փակ են Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
950 դիտում
20:36 21-03-2015
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»