211652_close_icon
views-count61003 դիտում article-date 17:34 19-01-2016

Երևանում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35–ի սահմաններում BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել մթերային խանութի պատին, իսկ հետո էլ հարվածել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը և 1 քաղաքացի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և հրշեջ-փրկարարների խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր