211652_close_icon
views-count2735 դիտում article-date 15:57 20-01-2016

ԼՂՀ-ի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թվի նվազում է գրանցվել

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել: Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը: Այսպես` 2016թ. հունվարի 20-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Նմանատիպ նյութեր