211652_close_icon
views-count2654 դիտում article-date 11:11 24-01-2016

Բրազիլիայում բանտից 100 բանտարկյալ է փախուստի դիմել

Բրազիլական Ռեսիֆի քաղաքում 100 կալանավոր փախուստի է դիմել տեղի բանտից: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Կալանավորները պայթեցրել են բանտի պատերից մեկը և փախուստի դիմել: Ոստիկաններին հաջողվել է նրանցից 40 հոգուն տաք հետքերով բռնել և հետ վերադարձնել, ևս 2 հոգի մահացել են տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Փախուստի դիմած կալանավորներից մի քանիսը ներխուճել են բնակելի տներ և պատանդ վերցրել կանանց: Ըստ տեղի ԶԼՄ-ների` ոստիկաններին հաջողվել է ազատել վերջիններիս: Անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են բոլոր խանութերը: Նշենք, որ 3 հազար բանտարկյալի համար նախատեսված կալանավայրում եղել է 7 հազար կալանավոր:

Նմանատիպ նյութեր