211652_close_icon
views-count6820 դիտում article-date 22:21 24-01-2017

Բրազիլիայում առնվազն 200 բանտարկյալ փախուստի է դիմել կալանավայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի «Բաուրու» կալանավայրից առնվազն 200 բանտարկյալ փախուստի է դիմել: Այս մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները: Կալանավորները փախուստի են դիմել զանգվածային անկարգություններից հետո. նրանք հրկիզել են ներքնակները, վնասել անվտանգության 4 մետրանոց ցանցը և դիմել փախուստի: Փախուստի դիմած կալանավորներից 70-ին արդեն հայտնաբերել են, սակայն որքան կալանավոր է մնացել ազատության մեջ՝ հստակ թվեր չեն նշվում: Նշվում է, որ «Բաուրու» կալանավայրը նախատեսված է 750 հոգու համար, սակայն այնտեղ իրենց պատիժն է կրում ավելի քան 1500 դատապարտյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր