Հայտնի է 2015թ.-ի ամենավաճառվող ավտոմեքենան
Նախորդ տարի` 2015թ.-ին, Toyota Corolla-ն աշխարհում ամենավաճառվող մոդելը ճանաչվեց: C դասի սեդանը վաճառքի բացարձակ ռեկորդ սահմանեց:
2015-ին Toyota Corolla-ի համաշխարհային վաճառքը կազմել է 1,339 մլն միավոր, ինչը 4,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Մեքենաների մեծ մասը վաճառվել է Միացյալ Նահանգներում` 363 332 միավոր:
Աշխարհի ամենավաճառվող մոդելների տասնյակում ներառվել են նաեւ Volkswagen Golf-ը, Ford Focus-ը, Toyota Camry-ն, Hyundai Elantra-ն, Volkswagen Polo-ն, Honda CR-V-ը, Chevrolet Silverado-ն և Toyota RAV4-ը: