3434 դիտում
08:31 29-01-2016
Որքա՞ն տուգանքի ծանուցում է կանխատեսում ուղարկել ՃՈ-ն 2016-ին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է «Փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» պայմանագիր, որը մատուցվելու է 2016 թվականի ընթացքում: Ըստ այդ պայմանագրի, փոստային ծառայությունների համար ոստիկանությունը «Հայփոստին» վճարելու է 160 միլիոն դրամ։ Սրանում ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե խոսքը չվերաբերվեր միայն ճանապարհային ոստիկանությանը։ Այլ կերպ ասած, դա այն գումարն է, որը վճարվելու է «Հայփոստին» ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացիներին ուղարկվող տուգանքների մասին ծանուցումները առաքելու համար։ Այդ մասին պայմանագրում կա միայն մի ակնարկ, նշված է. որ «Պատվիրատուն ծրարավորման և կամ առաքման ենթակա նյութերը կատարողին է հանձնում ՀՀ ճանապարհային ոստիկանության ք. Երևան Իսակովի 9 հասցեից»։ Հաշվի առնելով սովորական ծրարների առաքման գները և պայմանագրում նշված որոշ տվյալներ, կարելի է պնդել, որ 2016-ին ճանապարհային ոստիկանությունը կանխատեսում է ուղարկել տուգանքների ավելի քան 2 միլիոն հատ ծանուցում։ Պատկերավոր ասած յուրաքանչյուր չափահաս հայաստանցուն՝ մեկական տուգանք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը