211652_close_icon
views-count7489 դիտում article-date 19:00 30-01-2016

Նյու Մեքսիկոյի ամենավտանգավոր և արյունարբու հանցագործը (Բիլի Քիդ)

Բիլի Քիդը (իսկական անունը՝ Ուիլյամ Հենրի Մաքքարթի) ծնվել է 1859թ. նոյեմբերի 23-ին Նյու Յորքում: Նրա ծնողների լրիվ անունները հայտնի չեն: Մոր անունն էր Քեթրին, իսկ հոր անունը Պատրիկ: Հայրը մահանում է քաղաքացիական պատերազմում: Միաժամանակ մայրը հիվանդանում է տուբերկուլյոզով: 1873թ. մարտի 1-ին Քեթրին ՄաքՔարթին ամուսնանում է բարմեն և հյուսն Ուիլյամ Անթրիմի հետ: Նա ընտանիքին տեղափոխում է Նյու Մեքսիկո նահանգի Սիլվեր-Սիթի քաղաք, որտեղ կլիման համեմատաբար չոր էր: Չնայած չոր եղանակին և ապահով կենցաղին, Բիլիի մայրը մահանում է 1874թ. սեպտեմբերի 16-ին: Քեթրինի մահից հետո Անթրիմը Բիլիին և նրա կրտսեր եղբորը՝ Ջոզեֆին, տեղավորում տարբեր է խնամատար ընտանիքներում և մեկնում Արիզոնա: Լինկոլն, Նյու Մեքսիկո (1947թ) [img]/ups/images/003433900145416171076767.jpg[/img] 14 տարեկանում Բիլի ՄաքՔարթին ստիպված աշխատում է հյուրանոցում՝ լվանում ափսեներն ու սեղաները: Հյուրանոցի տերը, ինչպես նաև դպրոցի ուսուցիչները գոհ էին նրանից: Սակայն 1875թ. սեպտեմբերի 23-ին Բիլին մեղադրվում է լվացքատնից հագուստ գողանալու մեջ: Երկու օր անց նա բանտ է նետվում, սակայն նիհար պատանին կարողանում է բանտի ծխատար խողովակով փախչել: Ձախից աջ՝ Բիլի Քիդ, Դոկ Հոլիդեյ, Ջեսի Էվանս և Չարլի Բոդրի [img]/ups/images/0543640001454161720394020.jpg[/img] Այնուհետև նա աշխատանք է գտնում ագարակում, Արիզոնայի հարավ-արեւելքում: 1877թ.նա բանակի համար գերաններ էր տեղափոխում Քեմփ Գրանթ, որտեղ դարբին Ֆրենկ Քեհիլը մշտապես ծաղրում էր Բիլին: Օգոստոսի 17-ին Քեհիլը բանավիճում է Բիլի հետ, այնուհետև հարվածում, տապալում գետնին և սկսում ծեծել: Բիլին մի կերպ վերցնում է ատրճանակն ու կրակում է Քեհիլի որովայնին: Վերջինս հաջորդ օրը մահանում է: Ռիչարդ «Դիք» Բրյուեր [img]/ups/images/0636324001454161735564998.jpg[/img] 1877թ.-ին Բիլին կրկին ձերբակալվում է, սակայն փախչում է ձերբակալման վայրից: Ճանապարհին ապաչիները խլում են նրա ձին: Ոտքով մի կերպ հասնում է մոտակա տանը, որտեղ տիկին Ջոնսը խնամում էր իր հիվանդ ամուսնուն: Տիկին Ջոնսը կապվում է նրա հետ և ձի նվիրում: Ջոնսերի մոտից հեռանալով Բիլին բնակություն է հաստատում Նյու Մեքսիկո նահանգի Լինկոլն կոմսությունում: Այնտեղ միանում է «Տղերք» կոչվող ավազակախմբին, որը զբաղվում էր անասնագողությամբ: Այդպիսի մի գողության ժամանակ Բիլին ձերբակալվում է: Սկայն կրկին փախչում բանտից և միանում «Կարգավորողներ» ավազակախմբին՝ Դիք Բրյուերի գլխավորությամբ: Նրան պատսպարում է անգլիացի ձեռներեց Ջոն Տանստալը, ընդունում աշխատանքի, նոր անուն տալիս՝ Ուիլյամ Հարիսոն Բոննի և մականուն դնում Քիդ (երեխա): Ջոն Տանստալ [img]/ups/images/0725233001454161746665223.jpg[/img] 1877թ. հունվարից 1878թ. հուլիսի 20-ը Լինկոլնի կոմսությունում «Մերֆի և Դոլան» ընկերության և Ջոն Տանստալի միջև տնտեսական ազդեցության համար երկպառակտչական պատերազմ է մղվում, որի ժամանակ «Տղերքը», նահանգապետը, ինչպես նաև՝ շերիֆ Ուիլյամ Բրեդին կռվում են «Մերֆի և Դոլան» ընկերության կողքին, իսկ Բիլի Քիդը, «Կարգավորողներ» ավազակախումբը՝ Ջոն Տանստալի: 1878թ. փետրվարի 18-ին սպանվում է Ջոն Տանստալը: Վերջինիս հուղարկավորության ժամանակ Բիլին երդվում է. «Ես կսպանեմ ցանկացած շանորդու, որն առնչություն ունի Ջոնի սպանությանը, այդ թվում՝ շերիֆին, նույնիսկ եթե դա իմ վերջին անելիքը լինի»: Լոուրենս Մերֆի . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ջեյմս Դոլան [img]/ups/images/0684468001454162468400519.jpg[/img] 1878թ մարտին «Կարգավորողները»՝ Բիլլի Քիդն ու նրա հինգ զինակիցները, լուծում են Տանստալի վրեժը, սպանելով Բիլլ Մորտոնին և Ֆրենկ Բեյքերին, ինչպես նաև՝ Ուիլյամ Մակլոսկիին: Այնուհետև ծուղակն են գցում շերիֆ Ուիլյամ Բրեդիին և նրա տեղակալ Ջորջ Հինդմանին, ցուցադրաբար գնդակահարելով նրանց Լինկոլնի գլխավոր փողոցում: Ապրիլի 4-ին Դոլանի մարդկանց հետ փոխհրաձգության ժամանակ զոհվում է «Կարգավորողներ» ավազակախմբի պարագլուլ Դիք Բրյուերը: Ալեքսանդ Մաքսվին [img]/ups/images/0020249001454162481607703.jpg[/img] Նոր շերիֆ Ջորջ Պեպինը և Դոլանի մարդիկ հուլիսին շրջապատում են Ալեքսանդր Մակսվինի տունը, որտեղ գտնվում էին «Կարգավորողները»: Հինգ օր պաշարումից հետո, հարձակվողները հրդեհում են տունը: Պաշարվածների մեծ մասը, այդ թվում՝ Բիլին, կարողանում են փախչել, զոհվում են Մաքսվինը և ևս 3 մարդ: Այդպիսով Լինկոլն կոմսությունում պատերազմն ավարտվում է: Նյու Մեքսիկոյի նահանգապետ Լյու ՈՒոլես [img]/ups/images/04075920014541624922355.jpg[/img] 1878թ. աշնանը Նյու Մեքսիկոյի նորընտիր նահանգապետ գեներալ Լյու Ուոլեսը խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով խոստանում է ներում շնորհել երկպառակտչական պատերազմի ժամանակ սպանություն, հանցագործություն կատարածներին, եթե վերջիններս կամավոր ներկայանային և ներում խնդրեին: 1879թ. մարտին նահանգապետ Ուոլեսն ու Բիլին հանդիպում են, որպեսզի քննարկեն ներման հնարավորությունը: Սակայն Բիլլիին ձերբակալում են և պահանջում ցուցմունք տալ ըներների դեմ: Զգալով, որ նահանգապետը խաբել է իրեն, Բիլին փախչում է բանտից: Առաջին շարքում ձախից աջ՝ Պետ Գարետ, Բարնի Մեյսոն, Բիլի Քիդ, հետին շարքում անհայտ անասնագող և Դեյվ «Մրոտ» Ռուդաբաֆ [img]/ups/images/0932680001454161933764156.jpg[/img] Հաջորդ երկու տարիներին Բիլի Քիդը թաքնվում է Պեկոս գետի վրա կառուցված Սամների ամրոցում: Այդ ժամանակ ծանոթանում է բարմեն և որսորդ Պետ Գարետի հետ, որը հետագայում դառնում է Լինկոլնի շերիֆ: Մոտավորապես այդ ժամանակ Բիլին ստեղծում է իր ավազակախումբը, որը կոչվում է «Գործ անողները» (Rustlers), կամ պարզապես՝ Բիլլի Քիդի ավազակները (Gang Billy Kid's), որոնք զբաղվում են գողությամբ: Ավազակախմբի կազմում էին Թոմ Օ'Ֆոլլարդը, Չարլի Բոուդրեն, Թոմ Պիքեթը, «Կեղտոտ» Դեյվ Ռուդաբաֆը, Բիլի Ուիլսոնը և այլն: 1880թ. դեկտեմբերի 15-ին, նահանգապետ Ուոլեսը 500 դոլար պարգև է խոստանում Բիլի Քիդի գլխի համար: [img]/ups/images/0776045001454162056843912.jpg[/img] Շերիֆ դառնալուց հետո Պետ Գարետը, որը լավ գիտեր Քիդի սովորություններն ու թաքնվելու վայրերը, նրան ձերբակալելու արշավ է կազմակերպում, որի ժամանակ գնդակահարում նրա երկու մերձավորներին, իսկ 1880թ. դեկտեմբերի 23-ին ձերբակալում է Քիդին: Լինկոլնի շերիֆ Պետ Գարետ [img]/ups/images/0092770001454162081489715.jpg[/img] Դատարանը Քիդին մեղավոր է ճանաչում շերիֆ Բրեդիի սպանության մեջ և դատապարտում կախաղանի: 1881թ. ապրիլի 28-ին Բիլիին բերում են Լինկոլն, որպեսզի ի կատար ածեն մահապատիժը: Նրան փակում են կառափնարանին կից դատարանի սենյակներից մեկում՝ շերիֆի երկու օգնականների հսկողությամբ: Երբ օգնականներից մեկն իջնում է սրճարան ընթրելու, Քիդը կոտրում է ձեռքի մատը, ազատվում ձեռնաշղթայից, հարվածում հսկիչի գլխին, խլում նրա ատրճանակն ու կարգադրում ձեռքերը վեր բարձրացնել: Սակայն հսկիչը փախչում է և Բիլին ստիպված կրակում ու սպանում է նրան: Սրճարանում ընթրող մյուս հսկիչը կրակոցի ձայնի վրա նետվում է դեպի դատարանի շենքը, սակայն Քիդն առաջինն է նրան նկատում և գնդակահարում: Այնուհետև մեկնում է Սամներ ամրոց: Շերիֆ Գարետը տեղեկանում է Քիդի գտնվելու վայրի մասին, իր երկու օգնականների հետ մեկնում է Սամների ամրոց և հուլիսի 4-ին թիկունքից գնդակահարում Բիլի Քիդին: Հաջորդ օրը Ուիլյամ Հենրի Մաքքարթին, նույն ինքը՝ Բիլի Քիդը հուղարկավորվում է Սամներ ամրոցի հարակից գերեզմանատանը, իր զինակիցների կողքին: Լրագրողներն ու կենսագիրները հետագայում Բիլի Քիդին վերածում են Ամերիկայի ամենավտանգավոր և արյունարբու հանցագործի, մեղադրելով նրան քսանից ավելի սպանությունների մեջ: 2010-ի դեկտեմբերին Նյու Մեքսիկոյի նահանգի վարչակազմը վերանայում է Բիլի Քիդին ներում շնորհելու հնարավորությունը: Վերնայման հիմք է հանդիսանում երբեմնի նահանգապետ Լյու Ուոլեսի՝ Բիլլի Քիդին տրված ներման խոստումը: Դեկտեմբերի 26-ին նահանգում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասը Քիդին ներում շնորհելուն կողմ են արտահայտվում: Դեկտեմբերի 31-ին Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը հրաժարվում է ներում շնորհել Բիլի Քիդին «քննության ոչ միանշանակ արդյունքերի» պատճառով: 2011թ. հունիսի 25-ին աճուրդի դրվում Բիլի Քիդի այս լուսանկարը, և վաճառվում է 2,3 միլիոն դոլարով: [img]/ups/images/0017803001454162107693519.jpg[/img] 2015թ. հոկտեմբերին Բիլի Քիդի մեկ այլ լուսանկարը, որտեղ նա ընկերների հետ կրոկետ է խաղում, գնահատվում է 5 միլիոն դոլար: [img]/ups/images/0220791001454162119792149.jpg[/img] Բիլի Քիդի մասին նկարահանվել են տասնյակ ֆիլմեր, առաջինը՝ 1943թ.-ին, վերջինը՝ 2009-ին: Նկարահանվել է մուլտսերիալ, գրվել են տասնյակ գրքեր, երգեր: Բոլոր ստեղծագործություններում Բիլի Քիդը ներկայացվել է դրական կերպարով:

Նմանատիպ նյութեր