1941 դիտում
20:52 30-01-2016
Գիտաժողովը համախմբել էր առողջապահության ոլորտի մասնագետներին
Երևանում անցկացվել է «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» գիտագործնական միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հայաստանում ինքնաբերաբար վիժումներով պայմանավորված հղիությունների ընդհատումների առկա իրավիճակի վերլուծությանը, ախտորոշման և բուժման բարելավման նպատակով ուղեցույցների մշակմանը:
Գիտագործնական քննարկմանը մասնակցել են Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Թոխունցը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ՌԴ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Վիկտոր Ռադզինսկին, առողջապահության ոլորտի մասնագետներև:
Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ծննդօգնության և վերարտադրողական առողջության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
«Այս կոնֆերանսը կազմակերպվել է ի կատարումն առողջապահության նախարարի հանձնարարականի՝ նվազեցնել ինքնաբերաբար վիժումների քանակը: Մանկաբարձությունում որոշումները մեծապես պայմանավորված են գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, և այդպիսով խնդիր ունեն մշակելու միասնական գործելակերպ»,- ընդգծել է Կարինե Թոխունցը:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ կրկնակի նվազել են մայրական, նորածնային մահացության, ինչպես նաև անպտղության ցուցանիշները: Էականորեն նվազել են նաև հղիության արհեստական ընդհատումների դեպքերը:
«Կան որոշ խնդիրներ, որոնք առավել խորը ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն: Այդ խնդիրներից են հղիության կրելախախտը, վաղաժամ ծննդաբարությունները»,-նշել է Ռազմիկ Աբրահամյանը:
Ըստ նրա, գիտաժողովի անցկացումը՝ նաև աշխարհում հայտնի պրոֆեսոր Վ. Ռադզինկիի մասնակցությամբ, միտված է հենց այդ հիմնախնդիրների հաղթահարմանը, կանխարգելմանը, այդ համատեքստում փորձի փոխանակմանը:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
11:54 25-09-2015
Ուրոլոգիական գիտաժողովը համախմբեց Հայաստանի և արտերկրի հեղինակավոր մասնագետներին
963 դիտում
13:30 12-11-2018
«Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018»-ը համախմբել է ոլորտի պատասխանատուներին
Այս բաժնից
835 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1111 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1393 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ