211652_close_icon
views-count2950 դիտում article-date 08:46 03-02-2016

Արդարադատության նախարարի պորտֆելը կհանձնեն ՀՅԴ-ի՞ն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Մինասյանին։ Ըստ նույն աղբյուրների, սակայն, վարչապետը համառում է հակադարձելով Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք։ «Հժ»–ն երեկ տեղեկացրել էր, որ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կառավարությունում չհայտնվի և առաջարկում է վերջինիս մարզպետ նշանակել։ Իր հերթին Արծվիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հատուկ ընդգծել է. «Ես ինձ չեմ տեսնում որևէ մարզպետի պաշտոնում»։ Ու որպես միջանկյալ տարբերակ, հիմա քննարկվում է Մինասյանին Էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը։ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների քննարկման առարկա մյուս պորտֆելը, հիշեցնենք, տարածքային կառավարման նախարարությունն Է, որը պիտի անջատվի արտակարգ իրավիճակներից»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր