Բացառված չէ, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնեն ՀՅԴ-ին. ՀԺ
«Հայկական ժամանակը» նույնպես, անդրադարձել է արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությանը և հավելում.
«Ուշագրավ է, որ Մանուկյանը արձակուրդի մեջ է և գտնվում է Հայաստանից դուրս: Թե որ՞ն է նման անսպասելի պաշտոնազրկման պատճառը՝ երեկ պարզել չհաջողվեց. Հովհաննես Մանուկյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Դեռ այս տարվա մարտին «ՀԺ»-ն գրել է, որ իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի նախարարություններ, այդ թվում՝ նաև Արդարադատության նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելու տարբերակը: Բացառված չէ, որ Մանուկյանի պաշտոնանկությունը հենց այդ գործընթացի շրջանակներում է»: