211652_close_icon
views-count1929 դիտում article-date 16:43 03-02-2016

Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսում են նավթի գնի աճ՝ մինչև տարեվերջ

Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների մեծ մասը ենթադրում է, որ մինչև 2016 թվականի վերջը նավթի համաշխարհային գները 50%-ով կբարձրանան: Նրանց գնահատականներով՝ միջին հաշվարկով WTI և Brent էտալոն տեսակների նավթը Նյու Յորքի և Լոնդոնի բորսաներում կթանկանա $15-ով և կհասնի համապատասխանաբար $46-ի և $48-ի: Իսկ Էներգետիկական տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ 4-րդ եռամսյակում ԱՄՆ-ում նավթի հումքի արդյունահանման ծավալները կկրճատվեն 7%-ով կամ օրական 620 հազար բարելով:

Նմանատիպ նյութեր