Հնդկաստանը հայտնում է, որ Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել
Հնդկական Bharat Biotech International Limited ընկերությունը հայտնել է, որ Զիկա վիրուսի դեմ 2 տեսակի պատվաստանյութ է ստեղծել, հաղորդում է The Times Of India-ն:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ արտոնագրված պատվաստանյութը դեռ պետք է փորձարկել կենդանիների վրա, սակայն չի բացառվում, որ այն կարող է դառնալ վիրուսի դեմ պայքարի մեծ խթան:
Ընկերությունը նաև դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի շարունակի աշխատանքները դեղորայքի մշակման վրա՝ նշելով, որ լավագույն դեպքում կարող է 4 ամսվա ընթացքում մինչև 1 մլն չափաբաժին տրամադրել: