211652_close_icon

Տեր Ստեգենը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

views-count2064 դիտում article-date 22:41 05-02-2016
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգենը ամռանը կարող է լքել ակումբը: Գերմանացին մտադիր է լուծել մեկնարկային կազմում հազվադեպ ընդգրկվելու հարցը: Տեր Ստեգենը հանդիպում է խնդրել թիմի ղեկավարության հետ, որպեսզի հստակեցնի իր դիրքը ակումբում: Եթե նա նաև հաջորդ մրցաշրջանում չլինի հիմնական դարպասապահը, ապա, ամենայն հավանականությամբ, կլքի «Բարսելոնան»` նվազագույնը վարձակալության իրավունքով: Կատալոնյան ակումբում Տեր Ստեգենի հեռանկարներին չեն կասկածում, սակայն ներկա պահին ավելի գերադասելի են համարում Կլաուդիո Բրավոյին, որպես հիմնական դարպասապահ:

Նմանատիպ նյութեր