211652_close_icon
views-count2233 դիտում article-date 11:25 09-02-2016

Մոսկվան խուսափում է Անկարայի հետ ուղիղ շփումից. ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Խալիթ Չևիկը հայտարարել է, որ նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական Cy-24 ռմբակոծիչի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Մոսկվան ամեն կերպ խուսափում է Անկարայի հետ բարձր մակարդակի շփումից, հայտնում է Ria Novosti-ն: Փետրվարի 3-ին Թուրքիան նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ ասելով, իբրև թե ռուսական ուժերը կրկին Սիրիայի կողմից խախտել են Թուքիայի օդային տարածքը: Փաստաթուղթը հրապարակվել էր երկուշաբթի: Չևիքն ընդգծում է, որ Թուրքիան մի քանի անգամ փորձել է հեռախոսային կապ հաստատել նախագահական մակարդակով, սակայն ռուսական կողմը հրաժարվում է ուղիղ շփումներից, իսկ փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Էրդողանը փորձում է կապ հաստատել Պուտինի հետ, ակայն՝ ապարդյուն:

Նմանատիպ նյութեր