211652_close_icon
views-count553 դիտում article-date 16:11 26-10-2024

Վրացական Փոթի քաղաքում աշխատանքի ժամանակ մահացել է ընտրական հանձնաժողովի աշխատակիցը

Ընտրական հանձնաժողովի աշխատակիցը մահացել է Փոթիում, ծառայողական պարտականությունները կատարելիս, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին, տեղեկացրել է NewsGeorgia-ն։
Դեպքը տեղի է ունեցել թիվ 15 ընտրատեղամասում։

45-ամյա Նիկոլոզ Լոմիձեի ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն հոսպիտալացրել են, բայց նրան փրկել չի հաջողվել։

Վրաստանի ԿԸՀ-ում ցավակցություն են հայտնել նրա հարազատներին եւ մերձավորներին։

Նմանատիպ նյութեր