211652_close_icon
views-count1777 դիտում article-date 13:33 09-02-2016

Կրիշտիանու Ռոնալդուն 3-րդ անգամ ստացավ «Պիչիչիի» մրցանակն ու հանդիպեց Անչելոտիի հետ. տեսանյութ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 3րդ անգամ ստացավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուի համար մրցանակը: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին Պրիմերայի 35 խաղերում աչքի է ընկել 48 անգամ: Նախկինում նա լավագույն ռմբարկու էր դարձել 2013/14 և 2010/2011 մրցաշրջաններում: «Դա հիանալի մրցանակ է, և ես այն արդեն 3-րդ անգամ եմ ստանում: Կյանքում իմ բախտը շատ է բերել և ես երախտապարտ եմ «Ռեալին» և երկրպագուներին: Իսկ այժմ ամեզ անհրաժեշտ է նաև թիմային տիտղոսներ նվաճել, այդ թվում` եվս մեկ Չեմպիոնների լիգա վերցնել», ասել է Ռոնալդուն: Ի դեպ, մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն ջերմ ողջագուրվեց թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որը արարողությանը հրավիրված էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր