211652_close_icon
views-count2410 դիտում article-date 15:09 10-02-2016

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը դժգոհ է վարկանիշավորման արդյունքներից. panorama.am

Երևանի թիվ 130 միջնակարգ դպրոցի տնօրինությունը, աշխատակազմը և աշակերտների ծնողները դժգոհ են վերջերս Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրապարակած դպրոցների վարկանիշավորման վերաբերյալ տվյալներից, փոխանցում է [url=http://www.panorama.am/am/news/2016/02/10/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%86%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB-%D4%B6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%AB%D5%BE-130-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81/1526267#.Vrr7qSv9IqM.facebook]panorama.am[/url]-ը: Թիվ 130 դպրոցի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Հարգելի պարոն Աշոտյան, ուշադրությամբ վերանայելով վարկանիշավորման համար լրացված ձևաթղթի տվյալները և համեմատելով դրանք նախորդ ուստարվա նույն տվյալների հետ, ներկայացնում ենք Ձեզ մեր բողոքը, քանի որ «…վարկանիշից դժգոհելուց բացի…» ոչ մի փաստ չարձանագրվեց, որպեսզի կարողանայինք հետևել Ձեր խնդրանքին՝ «… դժգոհելու հենց մեր աշխատանքից, հասկանալու, թե որ ցուցանիշով ենք հետ ընկել»: Առաջին հերթին կարևորում ենք մի հարց, որը պետք է ոչ միայն մտահոգեր, այլ տագնապի ազդանշան լիներ բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են վարկանիշավորման գործընթացով և, մասնավորապես, Ձեզ: Մի՞թե արդյունքներն ամփոփելուց չի արվել համեմատություն նախորդ տարվա արդյունքների հետ և Ձեզ չի՞ մտահոգել արդյոք այն փաստը, որ նախորդ տարվա Երևան քաղաքի դպրոցների շարքում 3-րդ տեղում և հանրապետության դպրոցների միջև 6-րդ տեղում գտնվող դպրոցը 2014-2015 ուստարվա արդյունքներով հայտնվել է 251-րդ հորիզոնականում»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.panorama.am/am/news/2016/02/10/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%86%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB-%D4%B6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%AB%D5%BE-130-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81/1526267#.Vrr7qSv9IqM.facebook]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր