Թեժ գծերի հեռախոսահամարների ազդարարման նոր ցուցանակներ` Արաբկիր վարչական շրջանում
Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում վնասված կամ հնամաշ ցուցատախտակները փոխարինվում են նորերով:
Դրանց վրա փակցվելու են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները:
Գործընթացը կտևի մի քանի օր: Հիշեցնենք, որ նշված հեռախոսահամարների մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական [url=https://www.yerevan.am/am/]կայքում[/url]: