211652_close_icon
views-count1232 դիտում article-date 14:17 11-02-2016

Խոդորկովսկու մամուլի քարտուղարը հերքել է Ինտերպոլի կողմից նրա հետախուզման մասին լուրերը

ЮКОС-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու մամուլի քարտուղար Կյուլլե Պիսպանեն հայտարարել է, որ չի հաստատում Ինտերպոլի կողմից Մ. Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը, որը տարածել են լրատվամիջոցները, հայտնում է Ria Novosti-ն: «Միխայիլ Բորիսովիչը ոչ մի դեպքում չի փոխի իր կենսակերպը»,-ասել է Պիսպանեն: Նա նաև հիշեցրել է այն մասին, որ հնարավոր է՝ Խոդորկովսկին քաղաքական ապաստան խնդրի որևէ երկրից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել Նեֆթեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով, հայտնել էր Interfax-ը՝ հղում անելով իր աղբյուրին: «Ռուսաստանում Ինտերպոլի ազգային բյուրոն, հիմնված Ռուսաստանի գլխավոր դատախազությունից և ՌԴ Հետաքննչական կոմիտեից ստացված նյութերի վրա, Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Համապատասխան որոշումն ուղարկվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական բյուրո»,-ասել էր աղբյուրը:

Նմանատիպ նյութեր