Սիրիայում ԻՊ-ի 4-ամյա երեխան պայթեցրել է գերիներով ավտոմեքենան. տեսանյութ. ֆոտոռեպորտաժ
Համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հրապարակվել է տեսանյութ, որում Սիրիայի Ռաքքա քաղաքում բրիտանական ծագման 4-ամյա երեխան հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցնում է ավտոմեքենան, որում գերիներ են նստած, հաղորդում է The Dailymail-ը:
Կայքը նշում է, որ Իսա Դաիր անունով տղան մինչ օրս իր կյանքի մեծ մասն անց է կացրել ԻՊ-ի հետ այն բանից հետո, երբ նրա բրիտանացի մայրը՝ Գրեյսը, իսլամ է ընդունել և միացել ահաբեկիչներին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան սեղմում հեռակառավարման վահանակի կոճակը և գործի է դրվում մեքենայում տեղադրված ռումբը: Նրան ԶԼՄ-ներն արդեն անվանում են «Ջիհադ կրտսեր», իսկ մինչև պայթյունը երեխայի կողքին կանգնած ԻՊ հրամանատարը սպառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին. «Այլևս Սիրիա ԻՊ-ի դեմ կռվողներին զենք չուղարկել»: