2059 դիտում
09:21 13-02-2016
Կարեն Դեմիրճյանի հուշարձան-կոթողը այս տարի տեղադրվելու է մայրաքաղաքում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի մասին խոսվում էր շուրջ մեկուկես տասնամյակ, այս տարի վերջապես տեղադրվելու է մայրաքաղաքում։ Նախնական որոշմամբ՝ բացումը կլինի ապրիլի 12-ին։
Տեղեկությանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել Է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նա ասել Է, որ Կարեն Դեմիրճյանի քանդակը պատվիրվել է Տիգրան Արզումանյանին, և այն արդեն 80 տոկոսով պատրաստ Է։ Հաշարձան-կոթողը կլինի բոլորաքանդակ՝ Ղարաբաղի սպիտակ մարմարից։
Նշենք, որ նախորդ տարիներին Դեմիրճյանի հուշարձանի նախագծի մի քանի մրցույթ Է հայտարարվել, բայց ամեն անգամ Էլ ներկայացված աշխատանքներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել։ Քանդակը նախատեսվում Է տեղադրել Երևան քաղաքի Մաշտոց և Գլխավոր պողոտաներին հարող տարածքում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, որտեղ գտնվող ցուցանակն արդեն տարիներ շարունակ ազդարարում Է, որ այդ տարածքում տեղադրվելու Է «ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
38178 դիտում
17:58 02-12-2020
Երևանի Հանրապետության հրապարակում Ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ
Այս բաժնից
1279 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»