211652_close_icon
views-count17241 դիտում article-date 17:06 13-02-2016

Ողբերգական դեպք Երևանում. հրդեհված բնակարանի լոգարանում փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են 87-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ լինի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի թիվ 12 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 87-ամյա Ֆլորա Չոբանյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառ է հանդիսացել հրդեհը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապ օգնության, էլեկտրոցանցի և գազի վթարային ծառայության աշխատակիցները: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժինների քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր