Կահիրեում 94 տարեկանում մահացել է Միացյալ ազգերի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բուտրոս-Ղալին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1992-1996թթ:
2004 թվականին նա նշանակվել է Եգիպտոսի նորաստեղծ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ:
Բուտրոս-Ղալին խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի գործունեությունը:
Նախկին գլխավոր քարտուղարի հիշատակը ՄԱԿ-ում հարգել են մեկ րոպե լռությամբ: