211652_close_icon
views-count1145 դիտում article-date 13:43 17-02-2016

Կոլումբիայում ապստամբները պայթեցրել են երկրի ամենախոշոր նավթամուղը

Կոլումբիայի Ազգային ազատագրման բանակի ապստամբներին հաջողվել է պայթեցնել խոշորագույն Transandino նավթամուղը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ria Novosti-ն: Տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Նարինյոյի վարչական տարածքում: Ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը: Նշված նավթամուղով օրական մոտ 85 հազար բարել նավթ է փոխադրվում: Նավթամուղի երկարությունը կազմում է 305 կմ՝ Տումակո նավահանգստից մինչև Խաղաղ օվկիանոսի ափը:

Նմանատիպ նյութեր