Հակառակորդը 800 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: