Օբաման հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը նախագահ չի դառնա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կալիֆորնիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի, որ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի նախագահական ընտրություններում, հաղորդում է Interfax-ը:
«Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Հույս ունեմ, որովհետև հավատում եմ ամերիկյան ժողովրդին: Կարծում եմ, որ նա գիտակցում է, ո նախագահը դառնալը լրջագույն գործ է»,-ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ նախագահի գործը թոք-շոու չէ և ոչ էլ ռեալիթի-շոու, ինչպես նաև ոչ գովազդ և ոչ էլ մարքեթինգ, դա ծանր ու պատասխանատու աշխատանք է: