211652_close_icon
views-count3735 դիտում article-date 09:17 18-02-2016

Ահաբեկչությունից հետո Էրդողանը հետաձգել է այսօր Ադրբեջան կատարելիք այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում կատարված ահաբեկչական պայթյուններից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը, տեղեկացնում է trend.az-ը: Բաքվում այսօր պետք է կայանար Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի: Պայթյուններն իրականացվել էին Անկարայի կենտրոնում՝ Չանքայա թաղամասի մոտակայքում:

Նմանատիպ նյութեր