211652_close_icon
views-count1511 դիտում article-date 15:05 13-11-2014

Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հետաձգել է այսօր Ադրբեջան կատարելիք այցը

Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը անորոշ ժամանակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանձնաժողովի մամլո ծառայությանը: Այցի հետաձգման պատճառները չեն նշվում: Հանձնաժողովի պատվիրակությունը պետք է Բաքու մեկներ նոյեմբերի 13-ին, որտեղ պետք է քննարկումներ անցկացներ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում» կատարված մի քանի փոփոխությունների շուրջ: Սպասվում է, որ նախագիծն ընդունելու համար այն ներկայացվելու է Վենետիկյան հանձնաժողովին՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք լիագումար նիստում քննարկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր