211652_close_icon
views-count1282 դիտում article-date 13:33 24-01-2015

Օբաման հետաձգել է Թաջ Մահալ կատարելիք այցը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաձգել է Հնդկաստան կատարելիք եռօրյա պաշտոնական այցը, հաղորդում է Agence France Press-ը: Օբաման և նրա կինը՝ Միշելը, ծրագրել էին Ագրայում այցելել նաև հայտնի Թաջ Մահալի դամբարանը, ինչի հետ կապված մի քանի հարյուր հավաքարարներ օր ու գիշեր մաքրման աշխատանքներ են կատարել դամբարանում: Hidustan Times-ին իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Այցը հետաձգվել է, քանի որ ԱՄՆ-ի նախագահը մեկնելու է Սաուդյան Արաբիա, որտեղ պետք է մասնակցի Աբդալլահ թագավորի հուղարկավորությանը:

Նմանատիպ նյութեր