211652_close_icon
views-count1865 դիտում article-date 21:37 18-02-2016

«Եթե դու միայնակ ես երազում, երազանքն այդպես էլ երազանք է մնում, իսկ ուրիշների հետ երազելու դեպքում՝ դու իրականություն ես ստեղծում». Յոկո Օնո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1933 թվականի փետրվարի 18-ին ծնվել է Յոկո Օնոն, ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։ Օնոյի ծնողները սերում էին հարուստ ընտանիքներից: Օնոն սկզբում կրթվում է մասնավոր ուսուցչի կողմից, իսկ հետո արդեն տեղափոխվում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցանում է դասական երաժշտության և առհասարակ արվեստի հիմունքները, ինչպես նաև սովորում է անգլերեն լեզուն: Օնոն սկսում է հետաքրքություններ ցուցաբերել ավանգարդ արվեստի և երաժշտության մեջ, որից հետո էլ գրում է բանաստեղծություններ, որոնցից շատերը դառնում են արվեստի գործեր ստեղծելու համար նախատեսված ինստրուկտաժներ: 1969թ.-ին Լենոնն ու Օնոն ամուսնանում են: Բիթլզի շատ երկրպագուներ մեղադրում են Օնոյին` իրենց սիրելի խումբը «լուծարելու» մեջ, քանի որ ըստ նրանց` Յոկո Օնոն այնքան մեծ ազդեցություն ուներ Լենոնի վրա, որ վերջինս «գլուխն էր կորցրել»: Զույգի համար խնդիր էր նաև զավակ ունենալը, քանի որ Օնոն բազմաթիվ անգամ ընդհատել էր հղիությունը: 1975թ.-ին` Լենոնի 35 ամյակի օրը, նրանք ունենում են իրենց առաջնեկին` Շոնին: Լենոնը կնոջն համարում էր իր «մուսան»: 1980 թ.-ին` ամուսնու մահվանից հետո Օնոն թողարկում է բազմաթիվ սոլո ալբոմներ: Առաջին սոլո ալբոմի անվանումն էր Season of Glass: Նրա հետագա գործերը բավականին դրական կերպով են ընդունվում երաժշտական քննադատների ու նույնիսկ Լենոնի երկրպագուների շրջանում, սակայն ալբոմների վաճառքը այդքան էլ հաջող չի ստացվում: Այժմ Յոկո Օնոն հեռացել է իր բուռն կարիերայից և տնօրինում է Լենոնի թողած ոչ բիթլզյան ժառանգությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր