1982 դիտում
23:25 18-02-2016
ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ. Է. Շարմազանով
Դաշնակցության հետ համագործակցության հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Այն կոչվելու է քաղաքական համագործակցության հուշագիր:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Տեղյակ եք, որ ՀՅԴ-ի հետ նախապատրաստվում է քաղաքական համագործակցության մասին հուշագրի ստորագրում: Կա ընդհանուր համաձայնություն: Երբ բոլոր քաղաքական գործընթացներն ավարտվեն, ներկայացվեն բոլոր առաջարկները, հուշագիրը կստորագրվի: Դաշնակցության հետ համագործակցությունը զուտ մեխանիկական պաշտոնների բաշխման համագործակցություն չէ: Սա երկարատև ծրագրային համագործակցություն է, որի հիմքում Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահն է: Այն, ինչ ունի լուրջ նպատակ, չի կարող մեկ-երկու օրում լինել: Դեռ կա ժամանակ»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Գործադիր մարմնի անդամները քննարկել են փաստաթղթի հիմնական կետերը, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին առաջարկություններ կներկայացնեն, ինչից հետո՝ հաջորդ շաբաթ, հուշագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի:
Հարցին՝ ինչո՞ւ է փաստաթղթի ստորագրումը ուշանում, երբ պաշտոններն ու պաշտոնների թեկնածուների անուններն արդեն հայտնի են, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե ինքն այն կարծիքին չէ, որ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը ձգձգվում է:
Պաշտոնյաների մասին, որոնց պետք է փոխարինեն դաշնակցականները, ըստ Շարմազանովի ՝ կմնան քաղաքականության մեջ, որովհետև Քաղաքականությունը կենդանի գործընթաց է, և Յուրաքանչյուրն էլ մի օր գալիս է` մի օր պետք է գնա:
Նմանատիպ նյութեր
4870 դիտում
14:41 24-02-2016
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի այսօր` Բաղրամյան 26-ում
3923 դիտում
20:25 16-11-2020
Սամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը
2213 դիտում
22:34 24-05-2019
Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»