211652_close_icon
views-count2428 դիտում article-date 10:29 19-02-2016

Նաիրա Զոհրաբյանը Մարգար Եսայանից ներողություն չի խնդրի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «Հժ»–ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր և Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը։ Հիշեցնենք, Եսայանը կողմ Էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ։՛ «Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց և սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին Պատժամիջոցներ պետք Է գործադրվեն իր դեմ։ Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի։ Մեզ հայտնեցին, որ ապրիլին ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող Է ներողություն խնդրել,– տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։ Վերջինիս կարծիքով ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է։ Երեկ, երբ Նաիրա Ձոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ասել Եսայանին, նա ասաց, «Եթե Մարգար Եսայանը թույլ է տվել իրեն այդքան անկեղծանալ, կարող եք իրեն հարցնել, թե ինչ եմ ասել ես։ Ես որևէ պարտավորություն չունեմ նշյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու»։ Մեր հարցին Մարգար Եսայանը բողոք է գրել ու ներողություն է ակնկալում, նրանից ներողություն կխնդրե՞ք, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազում չի կարող ակնկալել և տեսնել, որ ես իրենից ներողություն խնդրեմ, իսկ որ ինքը բողոք Է գրել, դա արդեն իսկ ակնհայտ Է թուրքական պատվիրակության և ԵԽԽՎ թուրք լոբբիստ նախագահի գործողություններից»։ Անդրադառնալով Եսայանի հայտարարաթյանը, որ Ռութերի բանաձևն ունի մարդասիրական բնույթ, Զոհրաբյանն ասաց, «եթե Ղարաբաղը Ադրբեջանի տարածք համարելը, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելը, այնտեղի ժողովրդի ազատության իրավունքի վրա թքած ունենալը Եսայանը համարում է մարդասիրության, ուրեմն ես պատրաստ եմ ապրիլյան նստաշրջանում Մարգար Եսայանին ասել այն, ինչ ասել եմ հունվարյան նստաշրջանում»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր