211652_close_icon
views-count1934 դիտում article-date 12:40 24-02-2016

Նեպալի լեռներում ուղևորատար ինքնաթիռ է կորել

Նեպալի լեռնային շրջաններից մեկում ուղևարատար ինքնաթիռ է անհետացել, որում եղել է 21 ուղևոր և անձնակազմի անդամները, հայտնում է BBC-ն: Օդանավը պատկանում է Tara Air ավիաընկերությանը: Այն իրականացնում էր Պոկխարի-Ջոմսոմ չվերթը: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ նշված հատվածում չկա որևէ թռիչքուղի, որտեղ օդանավը կկարողանար վթարային վայրէջք կատարել: Օդանավը փնտրում են ուղղաթիռներով, սակայն փրկարարական աշխատանքներին խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները:

Նմանատիպ նյութեր