211652_close_icon
views-count1304 դիտում article-date 12:24 25-02-2016

Բացահայտում. խանութում գողացել էր հաճախորդի դրամապանակը

Փետրվարի 22-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ խանութում գողացել են հաճախորդի դրամապանակը: Մեկնած օպերատիվ խմբին 1977 թ. ծնված Մարի Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.25-ին, Կոմիտասի պողոտայի 7 հասցեում գործող խանութ-սրահում աթոռի վրա դրված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 55.000 դրամ, 80 եվրո, 20 դոլար, սոցիալական, Բուլղարիայի Հանրապետության քաղաքացու սոցիալական, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայականը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր