211652_close_icon
views-count4668 դիտում article-date 16:48 25-02-2016

ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է անվանել Սիրիայի հակամարտության հրադադարից քրդերին բացառելու Թուրքիայի պահանջները

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը լրիվ անհեթեթությունէ անվանել Սիրիայում հակամարտության հրադադարից քրդերին բացառելու Թուրքիայի պահանջները, հաղորդում է Ria Novosti-ն: Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ շատ շուտով կվերականգնվեն ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունները: Նշենք, որ ավելի վաղ սիրիական ընդդիմության աղբյուրըհայտնել էր, որ բանակցությունները ամենայն հավանականությամբ կարող են վերսկսվել մարտի առաջին շաբաթում:

Նմանատիպ նյութեր