Դավութօղլուն սպառնացել է Սիրիայի քրդերին, որ կվերացնի Միննեհի ողջ ենթակառուցվածքը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել Սիրիայի քրդերին հեռանալ Միննեհի օդանավակայանից ու նրա մերձակայքից, հակառակ դեպքում թուրքական ուժերը կոչնչացնեն ողջ ենթակառուցվածքը, հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան հրետանակոծել էր Միննեհի բազան: Դավութօղլուն դա անվանել էր պատասխան քայլ՝ Հալեպից հյուսիս ընկած հատվածից քրդերի հեռանալուն կոչին Սիրիայի «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլինի մերժմանը: