Բաղդադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 15 զոհ, ավելի քան 50 վիրավոր
Բաղդադի շիայական մզկիթում մահապարտների կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 15 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի Էշ-Շուլա թաղամասում գտնվող մզկիթում, որտեղ բնակիչների մեծ մասը շիաներ են:
Առաջին մահապարտը իրեն պայթեցրել է մզկիթի ներսում, իսկ երբ պայթյունի վայրում հավաքվել են ականատեսները, իրավապահ մարմինները` երկրորդ մահապարտն է իրեն պայթեցրել:
Հաղորդվում է նաև 50 վիրավորների մասին: Դեռևս ոչ ոք իր վրա չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: