211652_close_icon
views-count12535 դիտում article-date 21:03 09-05-2018

Ֆեդերիկա Մոգերինին ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորությունները

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ կեսօրից անց հեռախոսազրույց է ունեցել Ն. Փաշինյանի հետ՝ շնորհավորելու նրան Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երկուստեք համաձայնություն հայտնեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: Եվ, ակնկալիք արտահայտեցին անձամբ հադիպել վարչապետին Բարձր ներկայացուցչի հրավերով, Բրյուսելում, հնարավորինս շուտ: Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Ամփոփ քննարկվել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն: Բարձր ներկայացուցիչ Մոգերինին ակնկալիք է հայտնել` աշխատելու վարչապետ Ն. Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ: [b] Հայաստանում ԵՄ պատվիրակություն [/b]

Նմանատիպ նյութեր