211652_close_icon
views-count4641 դիտում article-date 20:15 26-02-2016

Արսեն Ավակովը պատրաստվում է հետ վերադարձնել Ղրիմը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Կիևի իշխանությունները պատրաստում են Ազգային գվարդիան, ոստիկանութունն ու և բանակային մասերը Ղրիմը հետ վերադարձնելու համար։ Այս մասին նախարարը հայտնել է «1+1» հեռուստաալիքի եթերում։ «Մենք պետք է այդ ամենը վերստեղծենք, և այդ ժամանակ կամք ունենալու դեպքում Ղրիմը մերը կլինի։ Ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել է Ավակովը։ Ավակովը հավելել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն աշխատում է Ազգային գվարդիայի հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ։ Ղրիմի ղեկավար Ալեքսեյ Աքսյոնովը այդ առիթով հայտնել է, որ Ավակովի խոսքերը «գարնան սրացման հետևանք է և հոգեբույժների համար թեմա»:

Նմանատիպ նյութեր