211652_close_icon
views-count2193 դիտում article-date 18:20 19-12-2015

Ավակովը չի պատրաստվում ներողություն խնդրել Սաակաշվիլուց

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը բացատրել է, որ բարեփոխումների ազգային խորհրդի նիստում ինքը տաքացել է, քանի որ շոկի մեջ է եղել Սաակաշվիլիի նման վարքագծից: Ավակովը նաև հայտարարել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել Սաակաշվիլուց: «Ես տաքացա, որովհետև շոկի մեջ էի ընկել Սաակաշվիլիի անտաշ վերաբերմունքից: Նրանից ներողություն չեմ խնդրում, բայց ներողություն եմ խնդրում բոլոր մարդկանցից իմ զգացմունքայնության համար: Ես պետք է ինձ ծանր պահեի», -ասել է Ավակովը, փոխանցում է РИА Новости-ն:

Նմանատիպ նյութեր