211652_close_icon
views-count3921 դիտում article-date 09:16 29-02-2016

Հայտնի են դարձել «Օսկար»-ի մրցանակակիրները

Լոս Անջելեսում ընթանում է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը` «Օսկար» մրցանակի հանձնման 88-րդ հանդիսավոր արարողությունը: Այս պահին հայտնի են արդեն կինոյի ասպարեզում լավագույնների անունները: «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար: Բացի Դի Կապրիոյից՝ «Լավագույն դերասան» անվանակարգում պայքարում էին նաև դերասաններ Բրայան Քրեսթոնը, Մայքլ Ֆասբենդերը, Մեթ Դեյմոնը և Էդի Ռեդմեյնը: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Փրկվածը» ֆիլմի համար: «Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում կատարած դերի համար: «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում մրցանակի է արժանացել մեքսիկացի օպերատոր Էմանուել Լյուբեցկին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր