211652_close_icon

Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 10 հոգի. կա 30 վիրավոր

views-count4183 դիտում article-date 22:12 03-10-2016
Առնվազն 10 մարդ զոհվել է կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել Բաղդադում: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Առաջին պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով գործի է դրել պայթուցիկը Բաղդադ քաղաքի հարավում գտնվող շուկայում: Երկրորդ պայթյունը որոտացել է նույնպես Բաղդադում՝ տաքսի ծառայության պարկում: Ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր