1436 դիտում
20:53 29-02-2016
Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում
Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, իսկ այնուհետ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի:
Միջոցառմանը ներկա էին հայկական քաղաքական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, Լիբանանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ներկաներին ուղղված իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ 28 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ոճրագործությանը էթնիկական զտման քաղաքականության դրսևորման առաջին օրինակն էր Խորհրդային Միության տարածքում:
Դեսպանը ընդգծեց, որ ազատ ապրելու իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Դեսպանը նշեց, որ ներկայումս Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ագրեսիվ, ապակառուցողական քաղաքականությունը և հակահայկական քարոզչությունը՝ ռազմատենչ հայտարարությունների, սահմանային սադրիչ ոտնձգությունների, զինադադարի խախտումների և պատմական փաստերի խեղաթյուրման եղանակով: Դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա հայերի հանդեպ կատարված ոճրագործությանը:
Այնուհետև Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև զետեղվեցին ծաղկեպսակներ: Նույն օրը Լիբանանի բոլոր հայկական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի:
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
23:16 02-03-2015
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Լիբանանում
1312 դիտում
23:55 28-02-2015
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Մոսկվայում
1407 դիտում
16:55 29-02-2016
Մոսկվայում Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»