211652_close_icon
views-count5007 դիտում article-date 15:08 02-03-2016

Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած կնոջ խոսքով՝ «իրեն հրամայել է Ալլահը»

Մոսկվայում տեղի է ունեցել 4-ամյա աղջնակին գլխատած նրա դայակի՝ Գյուլչեհրա Բոբոկուլովայի դեմ առաջին դատական նիստը, հաղորդում է Ria Novosti-ն: Նշվում է, որ կինը դատալսման ժամանակ անընդհատ ժպտում էր, ծիծաղում և պատասխանում հարցերին: Նա հայտարարել է, որ դաժան սպանությունը իրեն «հրահանգել էր Ալլահը»: Միևնույն ժամանակ հետաքննչական կոմիտեն հայտարարել է, որ գործում կարող են ի հայտ գալ նոր ֆիգուրանտներ, քանի որ չի բացառվում, որ վերջիններս հնարավոր է՝ կնոջը դրդած լինեն այդ հանցագործությանը: Կինը երկամսյա կալանքի է վերցված:

Նմանատիպ նյութեր