211652_close_icon

Հենրիխ Մխիթարյան. Մենք կարող ենք հաղթել «Բավարիային»

views-count2739 դիտում article-date 18:23 02-03-2016
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 5-ին` Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում: «Որքանով տեղյակ եմ, «Բավարիան» այս մրցաշրջանում պարտվել է ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ` Չեմպիոնների Լիգայում: Մենք հարգում ենք «Բավարիային», սակայն գիտենք, որ ի վիճակի ենք նրան հաղթել: Մենք դա հաճախ ենք արել», ասել է հայ ֆուտբոլիստը: Ինչ վերաբերում է «Բորուսիայի» հետ իր պայմանագրի երկարաձգմանը, ապա Մխիթարյանը ընդգծել է, որ իր որոշում կախված չէ իր թիմակիցներ Մաթս Հումելսի և Իլկայ Գյունդողանի որոշումներից. «Բնականաբար, նրանք չափազանց ուժեղ ֆուտբոլիստներ են: Սակայն իմ որոշումները կախված չեն նրանցից»:

Նմանատիպ նյութեր